Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մար­­մին­նե­րում պե­տական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­­նեու­թյան իրակա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ։ Այդ արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար: Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման։

Ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրակա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլա­նա­վոր­ման, վե­րահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նա­կը, ինչպես նաև հավելավճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:


Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը: Միա­ժա­մանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հա­վե­լավճար ստանալու կամ հավե­լավճա­­րի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդ­յունք­նե­րով հավելավճար ստա­նալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը կհաշ­վարկվի այդ իրավունքի ձեռք­բերման օրվանից:

Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պե­տա­կան սահմանի պահ­պանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում, կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հա­վե­լավճա­­րի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը կսահ­ման­վեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրա­մանով:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում