Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել Շուշաննա Կոստանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։
Շուշաննա Կոստանյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնին նշանակվել էր 2021-ի դեկտեմբերի 15-ին։