Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, Բուժական գյուղից բերման են ենթարկել 33-ամյա Սլավիկ Ա.-ին` «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւորներ` 36-ամյա Անդրանիկ Գ.-ին, 32-ամյա Անդրանիկ Պ.-ին եւ 34-ամյա Վահագն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ: Կանեփանման զանգվածներ են հայտնաբերվել նաեւ երեք ուղեւորների մոտ:

Սլավիկ Ա.-ն եւ ուղեւորները խոստովանել են, որ կանեփանման կանաչ թփերը քաղել են Բուժական գյուղի տարբեր այգիներից՝ իրենց օգտագործման համար:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: