Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչ է խոսել ակումբակից, Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ աշխարհի առաջնության եզրափակիչից հետո։

«Ես խոսեցի Լեոյի հետ եզրափակիչից հետո։ Շնորհավորեցի նրան հաղթանակի առթիվ։ Նրա համար դա ամբողջ կյանքի նպատակն էր, ինչպես եւ ինձ համար, բայց ես անհաջողության մատնվեցի այս անգամ։ Եվ այդ պատճառով պետք է շարունակեմ մնալ լավ ֆուտբոլիստ»,- Մբապեի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։


Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան Արգենտինային պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով՝ 2:4։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1։ Մբապեն դարձել էր հեթ-տրիկի, Մեսին՝ դուբլի հեղինակ։

Մբապեն նաեւ 2018թ․ աշխարհի չեմպիոն է, Մեսին՝ 2014թ․ աշխարհի փոխչեմպիոն։