Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը երկարաձգել է համագործակցությունը ղազախական «Աստանայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ դեկտեմբեր։

Կամո Հովհաննիսյանը 2022թ․ հունվարին է «Կայրաթ Ալմաթիից» տեղափոխվել «Աստանա»՝ դառնալով Ղազախստանի չեմպիոն։


Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։