Այսօր լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների սահմանադրական ժամկետը: Այսօր ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է լրագրողների հարցերին, շնորհակալություն է հայտնել բոլորին համագործակցության համար, այնուհետև հանել է պիջակը, դրել թևի տակ և ծափահարությունների ներքո հեռացել դատախազության շենքից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:
Լուսանկարները՝ ֆոտոլուրի


