Թուրքիան Ադրբեջանին հրավիրում է մասնակցելու իր մարտական ինքնաթիռների արտադրությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
«Մենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում ենք մասնակցելու ազգային մարտական ինքնաթիռների նախագծին: Այդ երկրների թվում են Ինդոնեզիան, Պակիստանը, Մալայզիան, Ադրբեջանը»,- մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Դեմիրի խոսքերը:
Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ նման համագործակցությունը օգուտ կբերի բոլոր կողմերին։