Խոյ

Հնարավոր է՝ աշխատավայրում որոշ սխալներ թույլ տաք։ Չի բացառվում, որ տանը ևս որոշ խնդիրներ լինեն, բայց այս դժվար դրությունից ձեզ կհանի մեկը, որին շատ անակնկալ կհանդիպեք:

Ցուլ

Դուք այժմ լի եք էներգիայով, ձեզ շատ թարմ ու ուժեղ եք զգում, կարևոր է, որ այդ էներգիան ուղղեք ճիշտ ուղղությամբ, հակառակ դեպքում միայն վնաս կկրեք։

Երկվորյակ

Այսօր լուրջ փոփոխությունների մի սպասեք։ Օրը կավարտվի մեկ ակնթարթում, անգամ չեք հասցնի աչք թարթել, այնպես որ փորձեք արագ գործել, եթե կիսատ մնացած հարցեր ունեք։

Խեցգետին

Այսօր փորձեք ոչ թե քանակին, այլ որակին հետևեք։ Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ տանը։ Տանը ևս առաջադրանքներ ունեք լուծելու, մի բանն ավարտին հասցրեք, հետո զբաղվեք մյուսով։

Առյուծ

Այսօր առավոտից վատ տրամադրությունը ձեզ կուղեկցի, այնպեսն որ փորձեք խուսափել մարդաշատ վայրերից, քանի որ ձեր բարկությունը կթափեք ձեր սիրելիների վրա։

Կույս

Հնարավոր է՝ ձեզ լուրեր հասնեն, որոնք իսկապես կտխրեցնեն, բայց փորձեք ականջալուր չլինել, նախ ստուգեք, հետո որոշեք ինչպես վարվել։

Կշեռք

Այսօր ձեզ մտերիմ մեկը ձեր օգնության կարիքը կունենա, փորձեք ամեն գնով օգնել, քանի որ չի բացառվում, կյանքում գա պահ, որ հենց նա հանի ձեզ անելանելի վիճակից։

Կարիճ

Այսօր գործնական առաջարկ կստանաք այնտեղից, որտեղից ամենաքիչն էիք սպասում, բայց ամենաշատն էիք ցանկանում, այնպես որ շանսը բաց մի թողեք։

Աղեղնավոր

Ընկերոջ կամ բարեկամի հետ վատ հարաբերությունների մեջ եք, ինչը ձեզ շատ է ցավ պատճառում։ Եթե ցանկանում եք հանգիստ ապրել, արեք առաջին քայլը և հաշտեցման եզրեր գտեք։

Այծեղջյուր

Սիրային առումով շատ հաջող օր է, պատահական հանդիպումը հին ընկերոջ հետ կարող է դառնալ նոր, ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։

Ջրհոս

Ջրհոսները որոշ խնդիրներ կունենան աշխատավայրում, ամեն ինչ չէ, որ միշտ ձեր սրտով կլինի, պատրաստ եղեք նաև հարվածներ ընդունել։

Ձկներ

Անձնական խոսակցություններում ուշադիր եղեք, հետևեք ձեր խոսքին, հնարավոր է առանց մտածելու ասեք մի բան, որի համար հետո շատ կփոշմանեք։