Դեռ չէին հասցրել թաղել Դեդ Հսանին, երբ կլանների միջև պատերազմ սկսվեց: Վրեժխնդրության առաջին զոհը դարձավ 31-ամյա «օրենքվ գող» Աստամուր Գուլիան, որը հայտնի է Աստիկ Սուխումսկի մականունով: Գրում է abkhazeti.info կայքը:
Ինրպես հայտնում են, Աստիկ Սուխումսկիին սպանել են Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում: Նա կանգնած է եղել փողոցում, երբ նրան մեքենա է մոտեցել և կրակել: Նրան հիվանդանոց են տեղափոխել: Հունվարի 19-ին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Աստամուրի կյանքը փրկելու համար կարկավոր է արյան փոխներարկում անել: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հարկ է նշել, որ Աստամուր Գուլիան Դեդ Հասանի հակառակորդ կլանից էր: Նրան «օրենքով գող» էին հռչակել Դուբայում դեկտեմբերի 10-ին: Սակայն Դեդ Հասանի կլանը չընդունեց նրան և իսկական որս սկսեց «նոր օրենքով գողերի» դեմ:
Yerevannews.am