ԵՄ կրթության հանձնակատար Անդրուլա Վասիլիուսն այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ասոցացման համաձայնագրի չստորագրման ազդեցությանը կրթության ոլորտի համագործակցության հարցին, նա նշեց, որ համակարծիք է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն կարծիքի հետ, որ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում լիարժեք համագործակցության դադարեցում Եվրոպայի հետ:

«Նույնիսկ ՌԴ-ի հետ մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք հարցերի ոլորտներում», - նշեց նա, հավելելով, որ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում, որ մենք բոլոր կապերը խզում ենք:

Հիշեցնենք որ, Շտեֆան Ֆյուլեն ժամեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը կորցրել է Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու բոլոր շանսերը, սակայն համագործակցությունը կարող է շարունակվել: