«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդինյոյի որդին առաջիկայում կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

17-ամյա Ժոաո Մենդեշ դե Ասիս Մորեյրան այժմ Բարսելոնայում է եւ փորձաշրջան է անցնում կատալոնական ակումբի երիտասարդական թիմում, հաղորդում է Sport.es-ը։ Նա խզել է պայմանագիրը բրազիլական «Կրուզեյրոյի» հետ։


Ժոաո Մենդեշը հարձակվող է։ 14 տարեկանում «Կրուզեյրոյին» միանալիս նա թաքցրել էր՝ ում որդին է։

Աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն 2016 թվականից «Բարսելոնայի» պաշտոնական դեսպանն է։