Մեծ Բրիտանիայի և Աֆրիկայի համալսարանների գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են շուրջ 800 մարդ՝ 304 տղամարդ և 489 կին: Կամավորները ծնունդով եղել են Աֆրիկայից և Մեծ Բրիտանիայից միջին 25 տարիքով: Փորձարկման ժամանակ ուսումնասիրվել է 41 էրոգեն գոտի: Պարզվել է, որ ազգությունը, սեռական կողմնորոշումը և սեռը չի ազդում էրոգեն գոտիների քանակի, զգայունություն և գտնվելու վայրի վրա:
Կանանց մոտ ամենաշատ բալ հավաքել են այնպիսի գոտիներ, ինչպիսիք են արգանդը, կուրծքը, իսկ ամենաքիչ զգայուն են քիթը և արմունկը:
Տղամարդկանց մոտ ամենաէրագեն գոտիներ են ճանաչվել առնանդամը և շուրթերը, իսկ ամենաքիչ զգայուն՝ ծնկերը:
Կանանց մոտ տղամարդկանց հետ համեմատած ավելի զգայուն են մեջքը, ազդրը, պարանոցի հետևի մասը և շուրթերը, սակայն միակ հատվածը, որ տղամարդկանց մոտ ավելի զգայուն է, քան կանանց մոտ սեռական օրգանն է:
Մասնակիցների երեք չորրորդ հատվածը հաստատել է, որ ոտքերը և ծնկները ճանաչել են
ամենաքիչ զգայուն էրորգեն գոտիները:
Միջինը կանայք նշել են մարմնի վեց հատված, որոնք համարում են էրոգեն, իսկ տղամարդիկ
ընդամենը երկուսը: Դրա հիման վրա գիտնականները հաստատում է, որ կանայք ունեն ավելի շատ էրոգեն գոտի, քան տղամարդիկ:
X