Մինսկում հայտնել են, որ զորքերի տարածաշրջանային խմբավորման հրետանավորներին պատրաստության են բերել զորքերի տարածաշրջանային խմբավորման կազմակերպման միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Այսօր Բելառուսի եւ Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորման մարտական ներդաշնակեցման համատեղ միջոցառումների շրջանակներում 11-րդ առանձին մեխանիզացված բրիգադի հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2022 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարել է Մոսկվայի հետ պայմանավորվածությունների շրջանակում զորքերի տարածաշրջանային խմբավորման ձեւավորման մեկնարկի մասին, որի հիմքը կկազմեն բելառուսցի զինծառայողները։ Ռուս զինծառայողների հետ առաջին էշելոնների՝ հանրապետություն ժամանելու մասին Մինսկը հայտնել է հոկտեմբերի կեսերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին Բելառուսի մայրաքաղաքում Լուկաշենկոյի հետ կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը կշարունակեն համատեղ զորավարժությունների եւ մարտական պատրաստության այլ միջոցառումների պրակտիկան, այդ թվում՝ զորքերի տարածաշրջանային խմբավորման շրջանակում։
Հունվարի սկզբին Բելառուսի ՊՆ-ն հայտնել է խմբավորման ընդլայնման շարունակության, ինչպես նաեւ Միութենական պետության պաշտպանության խնդիրները կատարելու պատրաստակամության մասին։