Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հանդիպում կանցկացնեն ամբողջ աշխարհում հացահատիկի արդար բաշխման վերաբերյալ հարցերը քննարկելու համար՝ պարենային ճգնաժամը կանխելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:

«2023 թվականի փետրվարի 10-ին Մոսկվայում տեղի կունենա հանդիպում՝ քննարկելու ամբողջ աշխարհում հացահատիկի արդար բաշխման եւ պարենային ճգնաժամը կանխելու նպատակով առկա խոչընդոտների վերացման վերաբերյալ որոշումները՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ համապատասխան կազմակերպությունների եւ խոշոր ռուս արտահանողների եւ իրանցի եւ թուրք ներմուծողների ներկայությամբ»,-գրում է լրատվամիջոցը։


Հանդիպման ընթացքում կքննարկվեն հացահատիկի մատակարարման ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները, այդ թվում՝ բանկային-ֆինանսական, լոգիստիկ եւ մաքսային հարցերը:

Հանդիպմանը նախատեսվում է ուղիղ երկխոսություն հաստատել հացահատիկի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների եւ ներմուծողների միջեւ՝ Թուրքիայի եւ Իրանի միջոցով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի տարանցումը այլ երկրներ հեշտացնելու համար: