Մյունխենի անվտանգության համաժողովի նախկին նախագահ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, որ Ուկրաինան մեկ օրում ծախսում է այնքան զինամթերք, որքան Գերմանիան արտադրում է վեց ամսում։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն ստիպված է այդքան զինամթերք ծախսել։ Նա հավելել է, որ մոտ ապագայում Գերմանիայի պաշարները կարող են վերջանալ։
Նրա խոսքով, պատերազմական տնտեսությունը կնշանակի, որ Գերմանիան, համաձայնեցնելով ՆԱՏՕ-ի և Եվրոպայի գործընկերների հետ, «իր վրա է վերցնում նախաձեռնությունը և կոչ է անում եվրոպական պաշտպանական ընկերություններին պատերազմի հետ կապված ավելի շատ զենք և զինամթերք արտադրել»:
Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի ռազմական անձնակազմի հարցերով հանձնակատար Եվա Հոգլը հայտարարել էր, որ հատուկ հիմնադրամի ծավալը, որը ստեղծվել է գերմանական զինված ուժերի պաշտպանական ծրագրերի ֆինանսավորման համար, պետք է եռապատկվի։