«Նոր մանրամասներ են հայտնի դառնում Աժ գործերի կառավարչի և Աժ նախագահի հակասությունների մասին։ Ըստ այդմ՝ բուն կոնֆլիկտը եղել է Աժ աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար Դումանյանի որդու՝ Գուրգեն Դումանյանի, և ընկեր Համիկի միջև, որն ինչ– ինչ քայլեր է կատարել՝ առանց տեղեկացնելու։ Կրտսեր Դումանյանը կանչել է վերջինիս ու ասել՝ դիմում գրի-գնա։ Դիմումը գրվել է, սական չի «գնացվել», որովհետև գործին խառնվել է այդ օրերին Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Վերջինս հորը՝ Արգամ Աբրահամյանին տարել էր բուժման։ «Բազարն» ավարտվել է նրանով, որ ընկեր Համիկը, որը նաև հաճախ ծիրան-ծիրան՝ խումհարի մեջ է լինում, Արգամիչի սիրասուն ձեռքով ինդուլգենցիա է ստացել և հիմա, ինչպես տեղեկացնում են խորհրդարանական մեր աղբյուրները, կրկին «չաղ-ուրախ բախտավոր»՝ շարունակում է տնտեսական խորը «բարեփոխումներ» խորհրդարանում՝ իր խոստմանը համաձայն, առանց մի գրամ «լվացքի»»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ինչու են լարվել Հովիկ Աբրահամյանի և Աժ գործերի կառավարչի հարաբերությունները
