«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Ռեալին»։
33-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Գավին, որին գոլային փփոխանցում կատարեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ։ 45-րդն րոպեին Լեւանդովսկին գոլ խփեց Գավիի փոխանցումից հետո ։ 69-րդ րոպեին Գավիի փոխանցումն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին՝ խփելով կատալոնական թիմի երրորդ գոլը ։ Ավելացված երրորդ րոպեին Արքայական թիմի միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ։
«Բարսելոնան» 14-րդ անգամ (ռեկորդային ցուցանիշ) նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ 2018 թվականից հետո առաջին անգամ։ Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում։
Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 90+3 - Գավի, 33, Ռոբերտ Լեւանդովսկի, 45, Պեդրի, 69
Pretty good first half for Gavi: Goal + Assist#ElClásico pic.twitter.com/mavGhWFPLE
— FC Barcelona (@FCBarcelona) January 15, 2023
THIS ONE'S FOR YOU, CULERS!