Երեւանում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 02։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Չ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և Կորյունի փողոցի թիվ 5 շենքի պատին ու բռնկվել։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։53-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։