Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը չեմպիոն «Ռեալի» նկատմամբ եւ Իսպանիայի սուպերգավաթը նվաճելը։


«Ինձ համար սա ավելին է, քան տիտղոս։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Այս հաղթանակը շատ է հանգստացնում եւ հաղորդում վստահություն։ Գրեթե ամբողջ ընթացքում գերիշխում էինք մրցակցի նկատմամբ։ Այդ հանգամանքն օգնում է մեր խաղացողներին հավատալ սեփական ուժերին, բայց չի կարելի հիմա թուլացնել ճնշումը։

Ես դրական եմ տրամադրված։ Զգում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում, քանի որ ներսից եմ տեսնում իրավիճակը։ Այդ մթնոլորտը պետք է տար արդյունք, եւ մենք նվաճեցինք սուպերգավաթը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալուց հետո։