ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռեւս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի՝ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը եւս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որեւէ անձի եւ դա է պատճառը, որ թեկնածուի անունը մինչեւ հիմա գաղտնի է պահվում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):