«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։


Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։

Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում