«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մի քանի օր է` ԱԺ պատգամավորները հայտնվել են շոկի մեջ. նրանց ապշեցրել է այն հանգամանքը, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ինքն իր մասին խոսում է հատուկ մեծարանքով, երրորդ դեմքով: Չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորներին բախտ վիճակվեց մի քանի անգամ ամբիոնից լսել Էդ. Նալբանդյանի պարզաբանումները: Եվ այդ ողջ ընթացքում նա իր մասին խոսում էր նման արտահայտչաձևերով. «ԱԳ նախարարը հանդիպել է», «պարոն նախարարը կարծում է», «պարոն Նալբանդյանը զգուշացրել է», «Էդվարդ Նալբանդյանն ասաց» և այսպես շարունակ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում և՛ կոալիցիոն, և՛ ոչ կոալիցիոն պատգամավորներն իրենց զարմանքն էին հայտնում Նալբանդյանի նման պահվածքի վերաբերյալ՝ ասելով, որ դա ինքնասիրահարվածության գագաթնակետն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: