«Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3 զինվորական, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Այրվածքաբանության ազգային կետրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
«Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը և ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով»,-ասել է նա: