Կրթության և գիտության նախկին փոխնախարար, Լեզվի տեսչության նախկին պետ, «Երևան» ստուդիայի նախկին տնօրեն, այժմ Հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Լևոն Գալստյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանից առաջարկ է ստացել և համաձայնել:
«Հրապարակ» գրում է, որ նա նշանակվել է համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին:
Թերթի տեղեկություններով, մոտ օրերս պաշտոն կստանա նաև նրա նախկին ղեկավարը՝ Ալիկ Հարությունյանը: Մեկ այլ «գործազուրկ» էլ է օրերս աշխատանքի տեղավորվել. Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը նշանակվել է «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավար: