Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը զրկեց «Յուվենտուսին» 15 միավորից Իտալիայի ընթացիկ առաջնությունում, հաղորդում է Sky-ը։ Պատճառը թուրինյան ակումբի նախկին ղեկավարության ֆինանսական խարդախություններն են։ «Յուվենտուսն» այժմ 22 միավորով 10-րդ տեղում է։
Ակումբի նախկին նախագահ Անդրեա Անիելին եւ նախկին գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն որակազրկվել են 2 տարով, ակումբի նախկին փոխնախագահ Պավել Նեդվեդը՝ 8 ամսով, գործող մարզական տնօրեն Ֆեդերիկո Կերուբինին՝ 1,4 տարով, նախկին մարզական տնօրեն, այժմ «Տոտենհեմում» նույն պաշտոնը զբաղեցնող Ֆաբիո Պարատիչին՝ 2,5 տարով։ Որակազրկումը տարածվում է իտալական ֆուտբոլում։
«Յուվենտուսը» դեռ կարող է բողոքարկել այս որոշումները։