Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը հունվարի 21-ին դարձավ 34 տարեկան։
Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմում խաղացել է 2007-2021 թվականներին։ Ակումբային կարիերայում նա հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում», իտալական «Ռոմայում»։