Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել, որում կիսվել է իր մտքերով։

 

«Ես աղոթում եմ, որ Աստված մի դուռ բացի մեզ՝ մոլորված ժողովրդին... դուռը բացի՝ Խավարից դուրս բերելու, նորից որոշում կայացնելու և միակամ՝ պետություն ունենալու կամք տալով, դուռը բացի էս անվերջանալի բոթերի ու ողբերգությունների գնացքից դուրս գալու:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Դուռը բացի ժողովրդի մտքի պայածառությունը վերստին վերագտնելու, հասկանալու սխալները, պայքարելու ու ոտքի կանգնելու:

Դուռը բացի դեպի կյանքի ու ծնունդի ճանապարհ, ոչ թե թողնի մեզ հոգևոր ու ֆիզիկական մահվան խավարում խարխափելու: Ես պիտի ապրեմ էնքան, որ տեսնեմ էդ ԴՈՒՌԸ ԲԱՑ !!!

Ու պիտի ԲԱՑԵՆՔ էդ դուռը միակամ ու բոլորով, որ ապրենք:

Այլապես էս փակ շրջանն անվերջ կլինի:

Արդ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս՝ բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, մի՛ փակիր դուռը Քո արքայության, արժանացրո՛ւ ինձ՝ անարժանիս, լույսի երանությանը և կատարյալ պարգևներին, անսպառ հավիտենական ուրախությանը, սրբերի ու արդարների բարի վարձքին՝ մշտապես վայելելու երանելիների փառքը: Ամեն!», - գրել է Նազենին։

«Անտանելի էր էս օրը․․․ բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ու հույս չկա, թո ողբերի էս փակ շրջանից էլ երբեւէ դուրս կգանք․․․ մրոտ ու քրքրված մի ժող․ ջան․․․ խաղալիք դարձած կիսագրագետ մի մարիոնետի կողմից, որին թշնամի բոլոր երկրները ոնց ուղում խաղացնում են․․․ ինքն էլ շնորհակալությամբ խաղում է․․․ իրական կյանքեր տալով իր պարտքի դիմաց»։

320180998_721913619641820_7323740134490187633_n.jpg (171 KB)

«Մտքերը գոռում են վրաս։ Իմ սիրած լռությունը դարձել է գերեզման ինձ համար․․․ հայ ժողովուրդը՝ խեղճ ու անդեմ, որ արդեն 4 երկար տարի է ապրում է գերեզմանում․․․, բայց դե երկնքում հրավառություն է, ու իրենց ուտող որդերին ու փտող մարմինն ու փտած հոգիները չեն նկատում․․․ կարեւորը մարդակեր դեւերը երջանիկ են, պարգեւավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի․․․ Թումանյանի քառյակը հիշեցի․․․ Աստված պահի քեզ որդի․․․ ո՞նց էր համը իմ ձագի։ Անմեղ զոհերի երկիր», - ավելի վաղ գրել էր նա։