Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից. Ալիևը շարունակում է բոլոր միջազգային գործընկերներին երաշխավորել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Եթե դա ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը»,-հավելել է նա:


Հիշեցնենք, որ 43 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։