Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը «դաժանաբար» ճնշելու համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չի ներառել ոչ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի դաժան եւ անհամաչափ կիրառումը», - ասել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը։
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Սակայն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ասել է, որ դա հնարավոր չէ առանց որոշման։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրներից մեկի դատարանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ կոնկրետ գործով պետք է վճիռ կայացնի։