«Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Հատուկ քննչական ծառայություն են հրավիրել Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալ Գագիկ Մանուկյանին, որին և հարցաքննելու են ասֆալտի հայտնի գործով։ Խոսքը 80 միլիոն դրամի մասին Է, որը, ըստ մեղադրանքի, դուրս է գրվել քաղաքապետարանի բյուջեից փողոցներն ասֆալտապատելու համար ու նպատակին չի ծառայել։
Հիշեցնենք, որ այս գործով օրերս մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերոջ՝ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանի դեմ, որին կալանավորել ու ուղարկել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս նույն գործով հարցաքննվում են նաև քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մի քանի այլ աշխատակիցներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նոր մեղադրյալներ ասֆալտի հայտնի գործով
