Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է EurAsia Daily-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։


Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։

Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։

Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։