Շրջափակումից հետո մեկը մյուսի հետևից Արցախում փակվում են շինհրապարակները: Աշխատող եզակի շինհրապարակներից մեկը Նախիջևանիկում է: Արցախի Հանրային Հեռուստատեսության «ՕՐ Լրատվական»-ի հաղորդմամբ, շրջափակումից առաջ ներմուծած, պահեստավորած շինանյութի շնորհիվ գյուղի նոր թաղամասի շինարարությունը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Նախաձեռնողներն ասում են՝ սա էլ Արցախը հայկական պահելու պայքարի իրենց ճանապարհն է:
Մանրամասները՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության տեսանյութում։
Հիշեցնենք, որ 43 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:
Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։