Պատասխանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակասական հոդվածին New York Times-ում սենատոր Ջոն Մաքքեյնը CNN-ի լրագրող Ջեյք Թափերին նշել է, որ նա ցանկանում է գրել հոդված ռուսական պատմական Правда պարբերականի համար:
Ինչպես հաղորդում է արտաքին քաղաքականության բլոգ The Cable-ը Правда-ի խմբագիրները համաձայնվել են հրապարակել Արիզոնա նահանգի հանրապետական սենատորի հոդվածը: Ամենայն հավանականությամբ հոդվածում ներկայացված կլինի Մաքքեյնի բացասական վերաբերմունքը Պուտինի նկատմամբ:
«Մենք պետք է հիշենք, թե ով է իրականում Պուտինը: Նա Պետական անվտանգության կոմիտեի նախկին գեներալ է և ապարատչիկ, ով երբեք չի հրաժարվել Ռուսաստանի կայսերական և ամբողջ աշխարհի վրա ազդելու հավակնություններից»,- նշել է Մաքքեյնը:
Правда-ի անգլերեն անգլերենի խմբագիր Դմիտրի Սուդակովը նշել է The Cable-ին, որ եթե Մաքքեյնը ցանկանան գրել հոդված, ապա միշտ ողջունելի է:
Մաքքեյնի խոսնակը իր հերթին նշել է, որ վերջինս ուրախ կլինի գրել ինչ-որ բան Правда-ի համար: