Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է Կիեւում հնչած պայթյունների մասին։ Նա այդ մասին գրել է իր Թելեգրամ-ալիքում։

Նրա տեղեկացմամբ՝ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաքի Դնեպրյան շրջանում։ Բոլոր արտակարգ ծառայություններն իրավիճակին հետեւում են տեղում։


Կլիչկոն խոստացել է ավելի ուշ ավելի հանգամանալիորեն անդրադառնալ կատարվածին։