ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության իր թիմին հրահանգել է կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ՝ Երուսաղեմում հրաձգության ժամանակ վիրավորներին օգնություն ցուցաբերելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, հաղորդում է Սպիտակ տունը:
«ԱՄՆ-ն լիակատար աջակցություն կցուցաբերի Իսրայելի կառավարությանը եւ ժողովրդին։ Այդ կապակցությամբ նախագահն ազգային անվտանգության հարցերով իր թիմին կարգադրել է անհապաղ համագործակցել իսրայելցի գործընկերների հետ եւ նրանց առաջարկել է ողջ անհրաժեշտ աջակցությունը՝ վիրավորներին օգնելու եւ այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հայտարարության մեջ:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը։
Ուրբաթ երեկոյան Իսրայելի ոստիկանությունը հաղորդել է Արեւելյան Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին: Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նեվե Յակով շրջանում հրաձգության հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					