Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շրջաններում հանդիպումներից հետո երեկ հնարավորություն է ունեցել շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ:

«Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։


Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար», - Facebook-ում գրել է Վարդանյանը: