Բրազիլիայի հավաքականի 39-ամյա պաշտպան Դանի Ալվեսն առաջին անգամ ֆուտբոլ է խաղացել բանտում։ Նա մասնակցել է կալանավորվածներից կազմված թիմերի հանդիպման, հաղորդում է La Vanguardia-ն։
Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ եւ կալանավորվել է Բարսելոնայի դատարանի վճռով այս ամիս։ Նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։
Մեքսիկական «Պումաս» ֆուտբոլային ակումբը դրանից հետո խզել էր պայմանագիրը Դանի Ալվեսի հետ։
Դատարանը զրկել է Դանի Ալվեսին գրավի դիմաց ազատվելու հնարավորությունից։ Միջադեպը տեղի է ունեցել ամանօրյա արձակուրդի ժամանակ՝ դեկտեմբերի 30-ին։ Ոստիկանությունը բողոքը ստացել է հունվարի 2-ին։