Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 973-ի, երեք մարդ զոհվել է, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Մոջթաբա Խալիդին, փոխանցում է ТАСС-ը: Երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին երկրաշարժ էր գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 8 բալ: