Եվրատեսիլի կազմակերպիչները ուսումնասիրում են դիմումները, որի համաձայն մի քանի պետություն, այդ թվում նաև Ադրբեջանը այս տարվա եզրափակիչ փուլում քվեներ են գնել մյուսներից:
Երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանը, որը Մալթայից ստացել է 12 միավոր, մեղադրվում է ոչ միայն ժյուրիի անդամներին կաշառալեու փորձի մեջ, այլ նաև լիտվացի ուսանողներին մի քանի անգամ քվեարկելու համար փող տալու մեջ:
Ինչպես հայտնել է այս շաբաթ շվեդական Skanska Dagbladet պարբերականին անդամ պետության պատվիրակության անդամներից մեկը, իր հետ կապվել են այլ պատվիրակության անդամներ` ցանկանալով բանավոր համաձայնության հասնել ձայների գնման հարցում: Նա նաև նշել է, որ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչները իրեն առաջարկել են մեծ փողեր ժյուրիի անդամների համաձայնության համար:
Նշվում է նաև, որ ադրբեջանական պատվիրակությունը լիտվիացի ուսանողներին բաժանել են ձրի Sim քարտեր մի քանի անգամ քվեարկելու համար: