ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սև ցուցակում է ընդգրկել իրանական յոթ ընկերությունների, որոնք, ըստ նրա, օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում:
ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ սև ցուցակում հայտնված իրանական ընկերությունները ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, որոնք կիրառվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի պատերազմում:
Հայտարարության մեջ ասվում է, որ անօդաչուներն ուղարկվում են Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար, ինչը, ըստ նրանց, հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքական շահերին։
Իրանական սուբյեկտների՝ սև ցուցակում հայտնվելը համահունչ է ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությանը՝ խոչընդոտելու Իրանի պաշտպանական ծրագրերի առաջընթացը։