ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները քննարկում են Դանիայի եւ Նիդեռլանդների տարածքով Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման հավանության հնարավորությունը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից պաշտոնական անձանց։

ԱՄՆ-ի պաշտոնյաների տեղեկություններով՝ Նիդեռլանդներում մոտ 40 F-16 կործանիչ կա, եւ այդ երկիրն արդեն սկսել է իր օդային ուժերը համալրել F-35 կործանիչներով:


Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկիր պետք է «կանաչ լույս» ստանա նախագահ Ջո Բայդենի վարչակազմից՝ նախքան իրենց ամերիկյան կործանիչներն Ուկրաինա ուղարկելը։

«ԱՄՆ-ից եւ Եվրոպայից պաշտոնյաներն ասում են, որ ավելի հավանական է, որ նման փոխադրումները (F-16 կործանիչների) կիրականացվեն Դանիայից կամ Նիդեռլանդներից», - նշվում է հաղորդագրությունում։