6828 երեխա Արցախում զրկվել է մանկապարտեզ, նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախելու իրավունքից; Այս մասին ասվում է Արցախի Հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
Արցախում դպրոցներն արդեն մեկ շաբաթ է, ինչ վերաբացվել են: Շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Դպրոցներին կից գործող նախադպրոցական խմբերն էլ աշխատում են մինչեւ կեսօր: Սա ամենից առաջ 7000 երեխայի կրթության իրավունքի խախտում է: Շարունակությունը ածանցվող խնդիրներն են:
Մանկապարտեզների շատ աշխատակիցներ մնացել են հարկադիր պարապուրդում, ավելի շատ աշխատող մայրերն էլ չգիտեն ում վստահել իրենց մանկահասակ երեխայի խնամքը: