ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ, որից տուժել է նաեւ հարևան Սիրիան։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին հաղորդագրություններով: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն: ԱՄՆ նախագահը հանձնարարել է Միջազգային զարգացման գործակալությանը և այլ դաշնային գործընկերներին գնահատել «Արձագանքման կարողությունները՝ առավելագույնս տուժածներին օգնելու համար», – ասել է նա։ «Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին՝ թուրքական կառավարության հետ սերտ համակարգմամբ»։