Այս ամսվա սկզբում տրանսֆերային պատուհանի համաշխարհային ռեկորդով 100 մլն եվրոյով Տոտենհեմի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ:
Հաշվի առնելով, որ այսօր ամենայն հավանականությամբ Բեյլը առաջին անգամ դուրս կգա Խաղադաշտ Ռեալի խաղաշապիկով Goal-ը ներկայացրել է թիմի նախկին գալակտիկոներին(ամենաթանկ և աստղային ֆուտբոլիստների) տրանսֆերները:

1.Լուիշ Ֆիգու

 Լուիշ Ֆիգուն նրանցից առաջինը դարձավ, երբ 2000 թվականին 60 մլն եվրոյով Բարսելանյից տեղափոխեց Ռեալ Մադրիդ: Պորտուգալացի ֆուտբոլիստը Կամպ Նոուում մեծ հերոս էր, սակայն դարձավ Ռեալի նախագահ Ֆլորինտինո Պերեսի նախագծի անկյունաքարերից մեկը: 

2. Զինեդին Զիդան

 Զինեդին Զիդանը միացավ Մադրիդին Յուվենթուսից 2001 թվականի մեկ այլ համաշխարհային ռեկորդային տրանսֆերային գնով 756 մլն եվրոյով: Ֆրանսիացի կիսապաշտպանը, ով այժմ մարզիչի օգնական է Բերնաբեոում, հենց առաջին տարին օգնեց իր թիմին հաղթելու Չեմպիոնների Լիգան: 

3. Ռոնալդո

Բրազիլացի հարձակվող Ռոնալդոն ժամանեց Ռեալ Մադրիդ 2002 թվականին շախարհի առաջնությունում հաղթելուց հետո և կնքեց Մադրիդյան ակումբի հետ պայմանագիր տրանսֆերային պատուհանի վերջին օրը 46 մլն եվրոյով` դառնալով Ֆլորենտինո Պերեսի կողմից ձեռք բերված երրորդ Գալակտիկոն:

4. Դևիդ Բեքհեմ

Դևիդ Բեքհեմը միացավ Ֆիգոյին, Զիդանին և Ռոնալդոյին աստղային թիմում, սակայն նրա ժամանումը շատերի մոտ հարց առաջացրեց, քանի որ պորտուգալացին այդ ժամանակ համարվում էր աշխարհի լավագույն աջակողմյան կիսապաշտպանը:

5. Կակա

Կական վերջերս լքեց Մադրիդը և վերադարձավ իր նախկին ակումբ Միլան իսպանական ակումբում ունենալով փոփոխական հաջողություններ: Բրազիլացու տրանսֆերը կնքվել էր 2009 թվականին 65 մլն եվրոյով:

6. Քրիշտիանու Ռոնալդու 

Քրիշտիանու Ռոնալդուն ժամանեց Մադրիդ նույն ամառ, ինչ Կական և սահմանեց նոր ռեկորդ` տեղափոխվելով Մանչեսթեր Յունայթեդից 94 մլն եվրոյով:

7. Ռաուլ 

Ռաուլը առաջին անգամ Ռեալի մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկավ Սարագոսայում 1994 թվականին 17 տարեկան հասակում: Չնայած բազմթիվ հնարավորությունների նրան այդպես էլ չհջաղովեց գոլի հեղինակ դառնալ, սակայն արդ բացթողումը լրացրեց հաջորդ խաղում Ատլետիկո դեմ, որտեղ Ռեալը հաղթեց 4:2 հաշվով: