Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 2 921-ի, վիրավորվել է 15 834 մարդ, տեղեկացրել է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD)։
«Թուրքիայի հարավում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2 921-ի, 15 834 մարդ վնասվածքներ է ստացել»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։