Այս պահի դրությամբ Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերի թիվը 5-ն է։ Այս մասին ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Ունենք տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա»,- նշեց Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Նշենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայազգի ամուսիններ, իսկ դեպքի հաջորդ օրը, հիվանդանոցում նրան երեխան։ Ընտանիքի մյուս զավակը հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։
Սիրիայում զոհվել են հայազգի Միրնա Թենքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Ընտանիքի դուստրը եւ հայրը հիվանդանոցում են, նրա ոտքն անդամահատվել է։
Նշենք, որ դեռեւս չճշտված տեղեկություն կան այլ հայ զոհերի մասին եւս։
Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով
Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մահացած երեխան չափահաս էր․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ
Հալեպի երկրաշարժից զոհված հայ կնոջ ամուսնու ոտքն անդամահատել են
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։
Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։
Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։
Երրորդ երկրաշարժը Թուրքիայում գրանցվել է արդեն այսօր՝ Երեւանի ժամանակով 7.13-ին: Այն գրանցվել է Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ: