Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը փետրվարի 6-ին ողջ օրը Սիրիայի հայ համայնքի հոգեւոր ու աշխարհական պատասխանատուների հետ մնայուն կապի մեջ է եղել՝ մոտիկից հետեւելով երկրաշարժի վնասներին ու փլատակներին,. Հաղորդում է «Ազդակը»:
Ստացված տեղեկությունների համաձայն, մինչ այս պահը ունենք չորս հայ զոհեր. հատկապես Հալեպի մեջ բավական նյութական վնասներ են գրանցվել։ Լաթաքիայի եւ Քեսաբի վնասները հարաբերականորեն ավելի նվազ են։
Հալեպի մեջ Ազգային առաջնորդարանը եւ համայնքի ղեկավարությունը պատրաստել է 7 հատուկ կենտրոններ, որպեսզի ժողովուրդը ապաստան գտնի ավելի ապահով պայմաններում։
Կիլիկիո Ս. Աթոռի կողմից, վեհափառ հայրապետը գումար է հատկացրել Հալեպի հայությանը՝ հիշյալ կենտրոններչում ապաստանած մեր ժողովրդի զավակների սննդաբաշխումի աշխատանքների համար։
Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ասադին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Սիրիայի ժողովրդին։