Ինչպես պարզվել է հետազոտության արդյունքում բրիտանացիները իրենց կյանքի ամենաերջանիկ տարիքը համարել են 37-ը: 

Հենց այդ տարիքին է բրիտանացիներից շատերը ֆինանսական կայունության, լավ ընտանիք ունենալու և հաջողակ գործ ունենալու երազանքին հասնելու ճիշտ ճանապարհին:
Համաձայն հետազոտության թե կանայք, թե տղամարդիկ որպես իրենց կյանքի հավակնությունների շարքում ավելի բարձր են գնահատում փողը, քան սերը:
Ֆինանսակայն ապահովված լինելը հարցվածների 70%-ի ամենակարևոր նպատակն է, որին հաջորդում են ամուսնանալը և ընտանիք կազմելը:
Գիտնականները երկու սեռի կյանքի 10 հավակնությունները պարզելու համար հարցում են կազմակերպել շուրջ 2.000 մարդկանցից և կանանցից:
Մինչ տղամարդիկ և կանայք կարևորել են փողը և երեխաներ ունենալը որպես երջանիկ լինելու պայման, նրանք տարբերվում են մյուս հարցերի շուրջ:
Օրինակ կանայք ավելի բարձր են գնահատում ամուսնանալը, քան տղամարդիկ: Այսպես կանայք հարցվածների 48 %-ը իրենց կյանքի ամենակարևոր հավակնությունը համարել են ամուսնությունը, իսկ տղամարդիկ այն ընդամենը հինգերորդ հորիզոնակնում է, որոնց համար ավելի բարձր են գնահատել լավ աշխատանքային կարիերա ունենալը և աշխարհով մեկ շրջագայությունը:


Միաժամանակ հետազոտությունը պարզել է, որ կանայք ցանկանում են ամուսնանալ 27 տարեկան հասակում և առաջին երեխան ունենալ 28 տարեկանում, միաժամանակ տղամարդիկ ցանկանում են հասնել այդ նույն նպատակներին երկու տարի ավելի ուշ:
Երկու սեռն էլ համաձայնվել են, որ իրենց չորրորդ հավակնությունը շրջագայությունն է:
Այլ նպատակների մեջ նշված են ինչ-որ անձնուրաց բան անելը, ընտանի կենդանի ունենալը, օտար լեզուներ սովորելը և այլն: