Մոլդովայի նոր կառավարությունը վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հրաժարականից հետո կձեւավորի եվրոպամետ Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ): Այս կուսակցությունը վերահսկում է Մոլդովայի խորհրդարանը։
«ԳՀԿ խմբակցությունը կապահովի նոր կառավարության ձեւավորումը, որը կկենտրոնանա անվտանգության եւ տնտեսական զարգացման խնդիրների վրա»,- Facebook-ի իր էջում գրել է խորհրդարանի նախագահ, ԳՀԿ առաջնորդ Իգոր Գրոսուն։
Նա շնորհակալություն է հայտնել Գավրիլիցայի կառավարությանը կատարած աշխատանքի համար։ «Չնայած մարտահրավերների ծանրությանը, երկիրը կառավարվում էր պատասխանատվությամբ, մեծ ուշադրությամբ եւ անձնուրաց աշխատանքով»,- ասել է նա։
Գրոսուն վստահ է, որ նախարարների կաբինետի աշխատանքի շնորհիվ երկիրը «պահպանել է խաղաղությունն ու կայունությունը»։