Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհասցնի վերականգնվել մինչեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։

Մեսին ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում։ ՊՍԺ-ն պարտվել էր 1:2 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։


«Մեսիի մասնակցությունը «Բավարիայի» դեմ խաղին հարցականի տակ չէ։ Մենք հասկանում ենք, թե ինչքան կարեւոր է Մեսին մեր թիմի համար։

«Մոնակոյի» դեմ նա չի խաղա։ Ստիպված կլինենք փոխել խաղային ծրագիրը»,- Գալտիեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Մոնակո» - ՊՍԺ խաղը փետրվարի 11-ին է։

ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին։